«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Վիկինգների SMS-ները

Վիկինգների SMS-ները
13.02.2014 | 16:13

Օսլոյի համալսարանի գիտնականն ապակոդավորել է փայտի վրա թողնված ծածկագիրը: Նա առաջինն է ապակոդավորել վիկինգների հնագույն ծածկագիրը, որը թվագրվում է 12-13-րդ դարերին՝ գրել է The Guardian-ը: Փայտանմուշը հայտնաբերվել էր վաղուց՝ Նորվեգիայի Բերգեն քաղաքի հին նավամատույցում, սակայն գրությունը չբացահայտված էր մնում երկար տարիներ: Գիտնականը պարզել է, որ փայտի վրա փորագրված են երկու հնագույն նորվեգական անուններ՝ Սիգուրդ և Լավրանս, գրվել են ստանդարտ ռունագրերով և ծածկագրի օգնությամբ: Սկանդինավիայի տարածքում 1100-1200 թվականներին թվագրվող ռունագրերով փայտերը կիրառվել են կապի համար:

Դիտվել է՝ 2750

Մեկնաբանություններ